Էրդողանը Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումից հետո կանխատեսել է մահմեդականների ապագան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել, որ Երուսաղեմի կորուստից հետո մահմեդականները կարող են կորցնել Մեքքան և Մեդինան: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
«Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, ապա չենք կարող պաշտպանել Մեդինան: Եթե կորցնենք Մեդինան, ապա կկորցնենք Մեքքան և Քաաբան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Երուսաղեմն Իսրայելում պաշտոնապես հայտարարված է պետության մայրաքաղաք: Մինչդեռ աշխարհի շատ երկրներ կարծում են, որ քաղաքի արևելյան հատվածը պետք է Պաղեստինի մայրաքաղաքը լինի:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հարցում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է խաղալ «խալիֆի» դերը
- Էրդողանն առաջարկել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք
- Արաբագետ. Թրամփի որոշումը «հռետորաբանական նոր ռինգ» է դուրս բերել Թուրքիայի և Իսրայելի ղեկավար շրջանակներին
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
- Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան