Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը
Forbes-ի ողջ պատմության ընթացքում ամենից բարձր վճարվող մարզիկ է ճանաչվել Մայքլ Ջորդանը: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: 2017 թ. դոլարի միջին փոխարժեքով հաշվելով՝ մարզիկը վաստակել է 1,85 միլիարդ դոլար: Պրոֆեսիոնալ բասկետբոլիստի աշխատավարձից և պարգևավճարներից բացի՝ նա իր կարողության ոչ փոքր հատվածը վաստակել է գովազդային պայմանագրերի շնորհիվ:
Forbes-ի վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Թայգեր Վուդսը, ով վաստակել է մոտ 1,7 միլիարդ դոլար: Նա նույնպես իր ֆինանսական միջոցների մեծ մասը ստացել է գովազդային պայմանագրերի շնորհիվ: Միլիարդ դոլարից ավել վաստակել են նաև երկու գոլֆիստ. երրորդ տեղում Առնոլդ Պալմերն է, ով մահացել է նախորդ սեպտեմբերին, նրան հաջորդում է Ջեք Նիկլաուսը: Նա ստեղծել է բիզնես-կայսրություն, որը զբաղվում է անշարժ գույքով, պաղպաղակի, գազավորված ըմպելիքների և գինու արտադրանքով:
վտոարշավորդներից ամենից բարձր է վաստակել Միխաել Շումախերը, ով հինգերորդ տեղում է: «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոնը վաստակել է 1 միլիարդ դոլար: Մի քանի տարի առաջ նա գլխավորում էր Forbes-ի սպորտային վարկանիշային աղյուսակը, սակայն Ալպերում ստացած վնասվածքը կտրուկ փոխեց նրա կյանքը: 2013-ից նա միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ֆուտբոլիստներից այս ցուցակում ամենաբարձր տեղում է Դևիդ Բեքհեմը՝ 800 մլն դոլար կարողությամբ: Նա ոչ մի անգամ Եվրոպայի կամ աշխարհի լիգայի չեմպիոն չի դարձել, սակայն գովազդային պայմանագրերի շնորհիվ կարողացել է առաջ անցնել Կրիշտիանու Ռոնալդուից և Լեոնել Մեսսիից:
Հարակից հրապարակումներ`
- Forbes. Ռեփեր Դիդին՝ ամենաբարձր վարձատրվող երաժիշտ
- Forbes. Քենդալ Ջենները՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել
- Forbes. Բեյոնսեն 2017-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհի
- Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղ
- Forbes-ը հրապարակել է մեր ժամանակների 100 մեծագույն բիզնես-ուղեղների ցանկը
- Ամենահարուստ մարզուհիներն՝ ըստ Forbes-ի
- Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes
- Forbes-ը կազմել է 2017-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանշային ցուցակը
- Forbes. Ովքե՞ր են Ռուսաստանի ամենահարուստ հայերը
- Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան