Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց. «Փաստ»
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով թռչնամսի շուկայում առկա մի շարք ապրանքատեսակներ վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի է համարել: Ցուցակում տեղ է գտել նաև Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով ՍՊԸ–ի «Պրեմիում» սառեցված հավի կրծքամիսը, որն արտադրված է ՌԴ–ում: Ներմուծող ընկերության հիմնադիր տնօրենը քայլը վարկաբեկման փորձ է համարում:
«Երեք նմուշ էին վերցրել՝ երկու հավ և մեկ կրծքամիս: Մենք վերցրել ենք նույն երեքը և ևս երկու անուն ապրանք և տարել անկախ լաբորատորիա՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ: Դեկտեմբերի 14–ին պատասխան ստացանք, ըստ որի հինգ նմուշների մեջ որևէ բան չի հայտնաբերվել, և համապատասխանում են բոլոր նորմերին: Նույն օրը ՍԱՊԾ աշխատակիցները մեզ զանգով տեղեկացրեցին, թե այդ երեք նմուշներից կոնկրետ հավի մեջ սալմոնելա կա: Գնացի ու երբ ասացի, որ ես էլ փորձաքննության արդյունքներ ունեմ, զարմացան: Ես փաստերը ցույց տվեցի: Այնուամենայնիվ, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ոչ թե հավի, այլ կրծքամսի մեջ կա: Հետո ես ասացի, որ դրա փորձաքննությունն էլ ունեմ ու ներկայացրեցի բոլորը»,–«Փաստ»–ի հետ զրույցում պատմել է ընկերության հիմնադիր Էդմոն Գիգոլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին