Մուխթարլիի. Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։ Այս մասին տեղեկացնում է «Էխո Կավկազ» լրատվական գործակալությունը։
«Իմ կողմից բարևեք Վրաստանի վարչապետին, վաղ թե ուշ նա ստիպված է պատասխան տալ»,-հայտարարել է լրագրողը «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Մուխթարլիին հայտարարել է, որ իրեն առևանգվածների խոսակցությունից հասկացել է, որ նրանք ոստիկաններ են։
«Իմ տան մոտից ինձ ստիպողաբար նստեցրեցին մեքենա, իսկ օդանավակայան ճանապարհին գլխիս պարկ են քաշել։ Հետո մենք նստեցինք այլ ավտոմեքենա, իսկ մեկ ժամ հետ երրորդ։ 15 րոպե հետո իմ գլխի վրայից հանեցին պարկը և ես հասկացա, որ արդեն Ադրբեջանում եմ»,-նշել է Մուխթարլին։
Մուխթարլին կարծում է, որ դատական գործընթացը թատրոն է։
«Գոյություն ունեն պատվիրատուներ և ինձ առևանգողներ իրականացնողներ։ Հետաքրքիր է, որ Թբիլիսիում ոչ մի տեսախցիկ չի աշխատել։ Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-հավելել է վերջինս։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ծեծել, կապել աչքերը և տեղափոխել Ադրբեջան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան