Պիպոյան. ՍԱՊԾ պարագայում գործ ունենք կամ հանցագործ, կամ միտումնավոր անգործության հետ
Վերջին մի քանի օրում հայտնի դարձավ՝ ներկրված թռչնամիսը պիտանի չէ սննդի համար, ներքին շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման միս, կարագի փոխարեն պաշտպանության նախարարությանը մարգարին վաճառելու գործով ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել: Այս բոլոր դեպքերում ահազանգողը սննդամթերքի վերահսկողություն իրականացնող պետական մարմինը չէ:
ՍԱՊԾ տարածած հաղորդագրություններն ընդամենը արձագանքում են հասարականան սեկտորի, իրավական մարմինների բացահայտած խախտումներին: Ձերբակալությունների վերաբերյալ հրապարակմանն էլ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռ չի էլ արձագանքել, անպատասխան են մնում հեռախոսազանգերը:
Մի կողմից թանկացումները, մյուս կողմից սննդի որակի ոչ պատշաճ վերահսկողությունը վկայող նման դեպքերը մտահոգությունների մեջ են գցում սպառողներին:
Աղմուկ հանած դեպքերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված» սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
Հարց-Ձեր հայտարարությունից հետո, ՍԱՊԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ներկրված սառեցված թռչնամսի մի քանի խմբաքանակներ ճանաչվել են խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր: Սա չի՞ խոսում այն մասին, որ սահմանային պատշաճ վերահսկողություն չի իրականացվում:
Պատասխան-Սա խոսում է այն մասին, որ մեղմ ասած, վերահսկողությունը շատ վատ է: Եթե քննարկենք ավելի ֆունդամենտալ, առնվազն հանցագործության մակարդակի է: Չնայած ՍԱՊԾ-ն փորձ արեց որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել ուսումնասիրությունը, սակայն մենք տեսանք, որ կառավարության նիստում այդ խնդիրներով զբաղվելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականը եղավ հանրային ճնշումից հետո: ՍԱՊԾ-ն այլևս մոնիտորինգ անելու այլընտրանք չուներ:
Անդրադառնալով սահմանային հսկողությանը՝ նշեմ, որ դա ևս իրականացնում է Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը: Եթե օրինակ ԵԱՏՄ-ից եկած որևէ բեռի մասով կարելի է լսել արդարացում, որ այն վերահսկողության չի ենթարկվել, ապա երրորդ երկրից եկած բեռի մասով որևէ արդարացում լինել չի կարող, որովհետև պարտադիր ստուգման ենթակա է:
Այստեղ գործ ունենք կամ հանցագործ, կամ միումնավոր անգործության հետ: Նա չի բացառում, որ սահմանային հսկողություն իրականացնողները կամ ուղղակի չեն ստուգել թռչնամիսը, կամ համաձայնության են եկել ներկրող ընկերությունների հետ: Նման խախտումների մասին բարձրաձայնելուց հետո, ըստ տրամաբանության, իրավապահ մարմիները պետք է հասկանային, հանցագործության տարր կա, թե ոչ, գործողություններ ձեռնարկվեին այդ սննդամթերքը ներս թողած անձանց նկատմամբ: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՍԱՊԾ-ն թռչնամսում հակաբիոտիկների առկայությունը չի ստուգել: Սա խայտառակություն է, շանտղությունն այլ կերպ չի լինում:
Հարց-Մամուլում այսօր հրապարակում եղավ, որ ՍԱՊԾ ենթակայությամբ գործող լաբորատորիայում փորձաքննության արդյունքում մարգարինը կարագ է «դարձել», վաճառվել ՊՆ-ին:
Պատասխան-Ես պետք է ասեմ, որ փաստերն ու դրանց մեկնաբանությունը տարբեր բաներ են: Հերթական անգամ ապացուցվում է լիազոր մարմնի անգործությունը, այնտեղ առկա հովանավորչական երևույթների առկայությունն ու հանցագործ գործունեությունը: Փաստն այն է, որ կա հարուցված քրեական գործ: Թե ով կընդունի, որքան կընդունի, դա երկրորդական է, կան փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Պետք է հասկանանք, որ բոլորիս նպատակը ոչ թե պրոբլեմները փաստելն է, այլ դրանց լուծում տալը: Սրա լուծումն այն է, որ լաբորատորիան չի կարող լինել ՍԱՊԾ ենթակայությամբ: Լաբորատորիայի տնօրենին չի կարող նշանակել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, որովհետև կամայական պատվեր լաբորատորիան դիտարկելու է որպես վերադասի պատվեր, անկախության վրա կա լուրջ ազդեցություն:
Օրինակ, եթե պետք է լինում ապրանքը վատ ստուգել, քիչ ստուգել կամ օրինակ այն սխալ նմուշառված է, լաբորատորիան հասկանում է, եթե ապրանքը չընդունի, ուղղակիորեն մեղադրանք է ներկայացնում իր վերադասին աշխատել չիմանալու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ կա աշխատանքից զրկվելու վտանգը, նաև այն, թե ով է իրեն նշանակում աշխատանքը, լաբորատորիան չի կարող նման մեղադրանք ներկայացնել:
Իսկ եթե միակ պետական լաբորատորիայի նկատմամբ անվտանհությունն օր օրի խորանում է, սա ուղղակի նշանակում է, որ գործադիր իշխանությունն այլընտրան չունի, քան հիմնարար խնդիրները լուծել:
Ամբողջ տարին մատնացույց էին անում, իբր շուկայում միսն են ստուգում, էլի ոստիկանությունն իրենցից շուտ հայտնաբերեց անհայտ ծագման միսը: ՏՄՊՊՀ-ն հայտնաբերում է խախտումներ կաթնամթերքի շուկայում, հասարակական սեկտորը՝ թռչնամսի շուկայում: Եթե կառավարության համար սրանք ազդակներ չեն, որ կառույցը շանտղությունից էլ է վատ աշխատում, ես ավելացնելու ոչինչ չունեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին