Աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան»։
«Նախագիծը երեկ տեղադրվել էր «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Որոշման նախագծում ասված է, «Համաձայն «ԵԱՏՄ մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշում է. 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում