Սաակաշվիլին համակիրներին կոչ է արել՝ դուրս գալ երթի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է համակիրներին: Նա հորդորել է դեկտեմբերի 17-ին դուրս գալ երթի՝ Իմպիչմենտի պահանջով, որպեսզի իշխանություններին հետ պահեն ճակատագրական վերջին քայլից, որը երկիրը բռնապետություն կդարձնի: Այս կերպ, ըստ Սահակաշվիլու, հնարավոր կլինի երկիրը փրկել աղետից:
«Ես խոսում եմ բոլոր քաղաքական սուբյեկտների հետ բանակցությունների անհրաժեշտության մասին, դրանք պետք են հենց երկրի շահերից ելնելով: Եթե մենք խաղաղ անցում ենք ցանկանում օլիգարխական պետությունից նորմալ կյանքի, ապա պետք է երկխոսենք»,- ասել է նա:
Սահակաշվիլին նաև նշել է՝ որևէ փոխզիջում չի կարող լինել մի շարք հարցերում՝ օլիգարխները պետք է ամբողջապես մեկուսացվեն երկրի իշխանությունից, պետք է հրաժարվել բոլոր կոռուպցիոն սխեմաներից և պատժել դրանցում մեղավոր բոլոր անձանց, ընդհատել քաղաքական ռեպրեսիաները, գլխավոր դատախազը պետք է հրաժարական դա, պետք է ստեղծվեն հակակոռուպցիոն դատարաններ, ստեղծվեն իմպիչմենտի մեխանիզմներ և այլն:
Այս ամենով հանդերձ, ըստ Սահակաշվիլու, պետք է անգամ փոքր առիթ չտալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրում առկա տարաձայնություններից օգտվելու և դրանք խաղաքարտ դարձնելու:
«Եթե այս բռնապետությունը դադարեցնելու համար կպահանջվի իմ ազատությունը և անգամ կյանքս, ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ զոհաբերել դրանք: ես կպայքարեմ մինչև վերջ՝ հանուն մեր ընդհանուր հաղթանակի: Ես խաղաղ եմ տրամադրված, բայց վճռական եմ»,-նշել է նա: