Մի տեսակ կապրիզի է նմանվում. Արտակ Զաքարյան
«Երիտասարդների հետ վերջին հանդիպումը եղել է Պաշտպանության նախարարի մոտ, որտեղ հստակ պայմանավորվածություն է եղել, որ նրանք կներկայացնեն իրենց առաջարկները»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղալ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ երիտասարդների կողմից հացադուլը վերսկսելու հայտարարությանը։
Նա տեղեկացրեց, որ խնդրել են, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկություններ, որի համաձայն՝ հնարավորություն լինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ, ընդգծված տաղանդ ու կարողություններ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալը:
«Անկեղծ ասեմ՝ հիմա ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունները, ինչի համար երիտասարդները պայքարել են, չեն ցանկանում կիրառել»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այս երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները երկու առաջարկ են ներկայացրել, որոնցից մեկը՝ բանակը կրթություն բերելն էր. «Մենք բացատրեցինք, որ դա հնարավոր չէ, քանի որ խաթարում է թե բանակը, թե կրթությունը: Մյուս առաջարկը վերաբերում էր որոշակի չափորոշիչներ սահմանելուն, թե ինչ է նշանակում կրթության գիտության ոլորտում առանձնակի հաջողություններ ունենալը, քննարկվում է: Միևնույն է, մենք օրենքով պարտավոր ենք սահմանել բոլոր չափանիշները և դա անելու ենք։ Շատ լավ կլիներ, որ երիտասարդները բերեին այն չափորոշիչները, որոնք իրենք ցանկանում են և մենք ներառենք դրանք։ Գիտեք՝ այստեղ մի տեսակ կապրիզի է նմանվում, քանի որ մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, նույնիսկ, ավելի է ընդլայնվում, քան նախկինում էր գործում՝ «Պատվի ունեմ» ծրագրի շրջանակում»։
Զաքարյանը շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ կառավարության կողմից տրվող տարկետման հնարավորության չափորոշիչը հստակեցնեն:
«Ստացվում է, որ մենք այստեղ գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որոնք ուզում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել, դա արդար չի, ճիշտ չի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդներն ուղղորդվում են, որևէ ինքնաբուխ բան այլևս չկա. ԵՊՀ ռեկտոր
- Ուսանողները վերսկսում են հացադուլը
- «Գործընթացը հիմա դրական հուն է մտել». ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման մասին
- Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին