Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց, բայց աշխատանքները նոր են սկսվում: Համաձայնագիրը թեպետ ունի անցումային դրույթներ, սակայն ենթադրվում է, որ ԵՄ անդամ 28 երկրները, գումարած Եվրախորհրդարանը և Հայաստանի ազգային ժողովը, պետք է վավերացնեն այն: «Հայաստանը որպես կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Անցումային դրույթները թույլ են տալիս գործի դնել համաձայնագրի որոշ դրույթներ՝ մինչև վավերացումը: Սակայն բավարարվել դրանով և ասել, որ համաձայանգիրը արդեն կարող է աշխատել, սխալ է: Համաձայանգիրը քաղաքական փաստաթուղթ է, և որպեսզի այն դառնա իրավական, պետք է վավերացվի: Իսկ իրավական դառնալու նախապայմանը քաղաքական կամքն է և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որովհետև վավերականացումը չպետք է կախված լինի ԵՄ անդամ երկրների ներքին քաղաքական օրակարգերից»,- ասաց խորհրդարանականը:
Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վավերացումը ժամանակ է պահանջում: Նա հիշեցրեց Վրաստանի ու Մոլդովայի օրինակը, երբ ԵՄ-ի հետ համաձայնագրերի վավերացումը 1.5- 2 տարի տևեց:
Վերջում խորհրդարանականն ընդգծեց՝ հայկական կողմի մեծագույն ցանկությունն է, որպեսզի Հայաստան-ԵՄ նոր համաձայանգիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս՝ մինչև գործող Եվրախորհրդարանի լիազորությունների ավարտ:
«Սա շատ բարդ ժամկետ է, բայց իմ ցանկությունը շատ լավատեսական է: Ակնհայտ է, որ մեզնից և մեր եվրոպացի գործընկերներից մեծ ջանքեր են պահանջվելու՝ արագացնելու վավերացման գործընթացը»,- նշեց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիզաներ ստանալու գործընթացը հեշտացվել է, բայց միայն որոշ խավերի համար. ԱԺ պատգամավոր
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- Գերմանիան պետք է ստանձնի շոգեքարշի դերը ՀՀ եվրոպական իղձերի ճանապարհին. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան