Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի «Ինտեր»
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակու իտալական «Ինտեր» ակումբում։
Իտալական աղբյուրին հղում անելով՝ Football24-ը գրում է, որ Մխիթարյանը ՄՅՈւ-ն կարող է լքի ձմռանը։
Իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 28-ամյա հայազգի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Աղբյուրը գրում է, որ Մխիթարյանը, կարծես, ևս դեմ չէ փոխել միջավայրը և տեխափոխվել Իտալիա։
Դեռևս հայտնի չէ, խոսք կա՞ արդյոք ամբողջական տրանսֆերի կամ վարձավճարի մասին։ Մինչ այս բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել են կիսապաշտպանի և անգլիական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև տարաձայնությունների մասին:
Մխիթարյանի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»
- Ռուբեն Հայրապետյան. Արխային եղեք, Հենրիկը անպայման կխաղա
- Հենրիխ Մխիթարյանը հետևում է իր երկրպագուների սկսած ֆլեշմոբին
- Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան