ՆԱՏՕ-ն ինչ-որ մեկի կամ որևէ երկրի դեմ ուղղված դաշինք չէ. Ռոզ Գոթեմոլեր
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերը չի կարծում, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինչ-որ մեկի կամ որևէ երկրի դեմ ուղղված դաշինք է: Նրա խոսքով, սա մի կառույց է, որը դավանում է որոշակի կարևոր սկզբունքներ և միջազգային օրենքի կանոններ։ Այս մասին բարձրաստիճան պաշտոնյան ասաց այսօր Երևանի պետական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե Վարշավայի պայմանագրի կազմակերպության դադարեցումից հետո ո՞ւմ դեմ են ուղղված ՆԱՏՕ-ի գործունեությունն ու ընդլայնումը:
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ինչպես նաև ռազմական ու քաղաքական։ Այն մի կառույց է, որը որոշակի սկզբունքներ է ներմուծում միջազգային ասպարեզ։ Այն պաշտպանական է ոչ միայն տարածքների առումով, այլև միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես օրինակ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, առաջին հերթին։
ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել դաշնակիցներին, եթե նրանցից որևէ մեկի հիմնարար իրավունքերը ոտնահարվեն, օրինակ տարածքային ամբողջականության։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն պարտավորություն է ստանձնել դիմագրավելու մի շարք նոր ու ժամանակակից մարտահրավերների, որոնց մենք այսօր բախվում ենք:
Օրինակ ահաբեկչության դեմ պայքարը, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է ՆԱՏՕ-ն պաշտպանվում ոչ պետական դերակատարներից, որոնք բռնություն են գործադրում անմեղ քաղաքացիների ու հասարակության նկատմամբ՝ խաթարելով բնականոն կյանքի հիմքերը»,- նշեց բարձրաստիճան պաշտոնյան։
Նաև հավելեց, որ այսօր շատ կարևոր է ունենալ պաշտպանական մի կառույց, որը կանխարգելի ոչ պետական դերակատարաների կողմից որդեգրած անկախատեսելի հարձակումները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերը նկատեց, որ իրենք չենք ուզում վերադարձ սառը պատերազմին:
«Մենք այժմ տեսնում ենք բոլորովին այլ աշխարհ, որը բնութագրվում է բազմաթիվ մարտահրավերներով ու սպառնալիքներով: ՆԱՏՕ-ն մշակում է պաշտպանական մեխանիզնմներ՝ այդ սպառնալիքներն ու մարահրավերները դիմագրավելու նպատակով»,- ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան