Նալբանդյան. Կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
«Մեր երկիրն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին»,-այսօր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ ճեպազրույցին նախորդած հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել են, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5րդ ծրագիրը: Ընդգծել են Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:
«Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի»,-ասաց Նալբանդյանը:
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան անդրադարձ են կատարել մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։
«Տիկին գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Այս համատեքստում մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին»,-ասաց նախարարը:
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն ինչ-որ մեկի կամ որևէ երկրի դեմ ուղղված դաշինք չէ. Ռոզ Գոթեմոլեր
- Հույս ունեմ՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ. ՆԱՏՕ-ի փոխքարտուղար
- ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրպնդման ծրագիրը մեզ համար առաջնահերթություն է. ՄԻՊ ներկայացուցիչ
- ՀՀ-ն կշարունակի ՆԱՏՕ-ի հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար
- Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին