Հայաստանում աճում է օճառի, լվացող և մաքրող միջոցների արտադրությունը
Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է 95 տոկոսով և կազմել 306.2 տոննա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրում արտադրվել է 157 տոննա օճառ:
Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի 10 ամիսներին արտադրվել է 3 323.2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 385.3 տոննա: