ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր: Գերմանացի պատգամավորն այս մասին հայտարարեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպված քննարկման ժամանակ:
«Հայաստանը Գերմանիայի համար դիտարկվում է որպես դրական երկիր՝ մասնավորապես նախորդ տարի Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Կարծում եմ, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ավելի են ակտիվացել»,-նշեց եվրոպացի գործիչը:
Ալբերտ Վայլերի խոսքով` Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է կայուն և ժողովրդավար կառավարություն:
«Մենք կօգնենք մեզ հասանելիք բոլոր ուղղություններով՝ այն ոլորտներում, որ կկարողանանք, և մասնավորապես, շեշտը դնելու ենք կրթության ոլորտի վրա, որով ավելի շատ նպատակների կկարողանանք հասնել»,-ասաց գերմանացի քաղաքական գործիչը:
Հարցին, թե ի՞նչ է Եվրամիությունը մտածում Հայաստանի մասին` որպես կամուրջի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, նա պատասխանեց.
«Կարծում եմ, որ եվրոպացիները տվյալ դատողությունը շատ խելամիտ են համարում, և այո, մենք կողջունենք, երբ երկկողմանի համագործակցությունը ստացված կլինի, քանի որ մենք դրանով կկարողանանք հասնել այն նպատակին, որ Հայաստանը որպես կամուրջ նաև կծառայի այդ երկու միությունների միջև»:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պետք է ստանձնի շոգեքարշի դերը ՀՀ եվրոպական իղձերի ճանապարհին. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան