Հույս ունեմ՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ. ՆԱՏՕ-ի փոխքարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերն ափսոսում է, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախյան հակամարտությունն այդպես էլ չի կարգավորվել։ Այս մասին նա ասաց այսօր Երևանի պետական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ` հավելելով, որ դեռևս 90-ականներից, երբ աշխատում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում, շատ լավ հիշում է ԼՂ հակամարտության ակտիվ շրջանը:
«Կարծում եմ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է միասին աշխատել։ Ուրախ եմ, որ Վիեննայում ԵԱՀԿ նախարարական գագաթնաթաժողովի շրջանակներում երկու շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կայացավ։ Երկու երկրների նախագահները հանդիպեցին հոկտեմբերին, ինչը գերազանց էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ներկա էին այդ գագաթաժողովին, և ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՄՆ-ն այդպիսի բարձր մակարդակով ընդգրկված է գործընթացին՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և իհարկե ֆրանսիական կողմի հետ համատեղ»,- նշեց բարձրաստիճան պաշտոնյան։
Ռոզ Գոթեմոլերն ընդգծեց, որ ինքը որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, հույս ունի՝ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ, ինչը ձեռնտու կլինի ողջ տարածաշրջանի համար։
«ՆԱՏՕ-ի անունից կարող եմ միայն արձանագրել, որ դրական ենք ընդունում վերջին շրջանում բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը, որոնք հուսով ենք արդյունք կտան»,- ամփոփեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն կշարունակի ՆԱՏՕ-ի հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար
- Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. Ռոսարիա Պուգլիսի
- ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ հակամարտության սրացումից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան