Տարվա սկզբից աշխարհում 97 լրագրող է զոհվել
2017 թվականի ընթացքում աշխարհի 28 երկրներից 97 լրագրող է զոհվել, իսկ անցյալ տարի այդ թիվը 114 է եղել։ Life.ru-ն գրում է, որ այդ մասին ասված է Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների աշխատակիցների համար ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան, Իրաքը, Աֆղանստանը, Հնդկաստանը և Պակիստանը, որտեղ սպանվել է 45 մարդ։
Մամուլի ներկայացուցիչների համար դժվար է աշխատել նաև Ֆիլիպիններում, Սիրիայում, Սոմալիում և Հոնդուրասում, որտեղ ընթացիկ տարում մահացել է 12 մարդ:
Ռուսաստանում, կազմակերպության տվյալներով, 2017-ին սպանվել է լրատվամիջոցի երեք աշխատակից: Նույնքան մահ է արձանագրվել նաև Նիգերիայում, Թուրքիայում և Եմենում։
Նշվում է նաև, որ ավելի շատ սկսել են զոհվել մամուլում աշխատող կանայք։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում