Գերմանիան պետք է ստանձնի շոգեքարշի դերը ՀՀ եվրոպական իղձերի ճանապարհին. Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերություններիմշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համամիտ չէ հաճախ հնչող այն տեսակետի հետ, որ Արևելյան գործընկերության տարածքը տարբեր արագությունների տարածք է, այն ավելի շատ տարբեր ուղիների տարածք է: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած ,Հայաստանը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև» խորագրով քննարկման ժամանակ:
Նրա համոզմամբ, Արևելյան գործընկերության տարածքը տրոհվում է, մեծ բեկորների՝ առաջին բեկորը ներկայացնում են Մոլդովան, Ուկրաինան և Վրաստըանը, երկրորդը Հայաստանն է, երրրոդը՝ Ադրբեջանն ու Ադրբեջանը: Չորրոդ գործոն, ըստ խորհրդարանականի, հանդիսանում են չճանաչված հանրապետությունները:
Արմեն Աշոտյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը շեշտակի արագությամբ պետք է ամպրապնդի իր տեղն ու դերը այս կառույցում:
ԱԺ արտաքին հարաբերություններիմշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց՝ որպեսզի Հայաստան-ԵՄ համաձայանգիրը լիարժեքորեն ուժի մեջ մտնի , պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարանների, ինչպես նաև ՀՀ ազգային ժողովի կողմից: Աշոտյանի խոսքով, այս գործընթացը հսկայական ժամանակ է խլելու, և այդ է պատճառը, որ Հայաստանի եվրոպացի գործընկերները պետք է հնարավորինս արագացնեն վավերացման գործընթացը:
«Գերմանիայի նման հզոր պետությունը պետք է շարունակի ստանձնել շոգեքարշի դերը ՀՀ եվրոպական իղձերի ճանապարհին: Գերմանիային լսում են: ՀՀ եվրոպական պատմության հաջողության գրավականը շարժիչ ուժեր ունենալն է»,- ասաց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան