ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
Գերմանիան շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, ինչպես որ Հայաստանն է կարևոր երկիր Գերմանիայի համար: Հայաստանն էլ Գերմանիայի նման հին երկիր է, երկու երկրների համար մյուս կարևոր գործոնը ռազմական կապն է: Այսօր կայացած ,Հայաստանը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ Հայաստան-ԵՄ կապերն այնքան կարևոր են, որ Հայստանն իսկապես կարող է դառնալ կապող կամուրջ:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում:
«Հայաստանը հասել էր մի սահմանի, որ կամ պետք է նման համաձայանգիր ստորագրեր կամ կանգներ լրջագույն մարտահրավերների առջև: Հնարավոր չէր մեր թափքում ունենալով կոռուպցիա, մոնոպոլիաներ ու օլիգոպոլիաներ՝ շարժվել առաջ: Սա փակուղի էր, որը ոչ մի տեղ չի տանելու: Ցանկացած գեղեցիկ փաթեթավորված իմիտացիա սպառել է իրեն: Կամ պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով կամ երկիրը դատապարտված է փակուղու»,- ասաց նա:
Քննարկամանը ներկա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն էլ նկատեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, 2013-ի տարբերակի հետ համեմատած, հետընթաց չի գրանցել: Հակառակը եղած դրույթներն էլ ավելի են հարստացվել, նոր բովանդակությամբ են ամրապնդվել՝ ստեղծելով համագործակցության նոր հիմքեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին