Ջերմաստիճանը կբարձրանա
Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք. «Օդի ջերմաստիճանը 18-19-ն էապես չի փոխվի: Միջերկրական ծովից հարավ-արևմտյան տաք և խոնավ օդային հոսանքների ազդեցության հետևանքով դեկտեմբերի 20-21-ին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով, ինչի արդյունքում հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը կլինի դրական ջերմաստիճան։ Դեկտեմբերի 20-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ, հովտային գոտւմ անձրևի տեսքով»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին