Երիտասարդներն ուղղորդվում են, որևէ ինքնաբուխ բան այլևս չկա. ԵՊՀ ռեկտոր
«Ժամանակավրեպ բան է»,- «Ազատության» եթերում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով ուսանողների կողմից կրկին հայտարարված հացադուլին։
«Նրանք երեկ չէ առաջին օրն են եկել Լեհաստանից, Սոռուսի հայտնի համաժողովից, բնականաբար, երևի ինչ-որ առաջադրանքներ են ստացել ու առավոտյան եկել, մտել են լսարան ու հացադուլ են անում։ Այդքան հանդիպումներ եղան, այդքան քննարկումներ ու բացատրություններ եղան, ես կարծում եմ, որ այս քայլը ժամանակավրեպ է ու բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ ինչ-որ խնդիրների լուծման համար», - ասաց ռեկտորը։
Սիմոնյանի խոսքով՝ համալսարանը ոչինչ չի պատրաստվում անել, հացադուլ անելն յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է. «Մենք հացադուլ անողների մոտ բժշկի հերթապահություն կապահովենք։ Ընդամենն այնպես կանենք, որ մեր ընթացիկ քննությունները, ստուգարքները ոչնչով չխանգարվեն։ Կարծում եմ, որ ուսանողությունն անտարբեր կգտնվի հացադուլ հայտարարածների երկրորդ քայլին։ Կարծում եմ՝ իրենք սխալ ճանապարհ են ընտրել և այն, ինչ իրենք քարոզում են կամ ինչ իրենք մտադրվել են անել, չի բխում մեր ժողովրդի ու գիտության զարգացման քայլերից»։
ԵՊՀ ռեկտորի կարծիքով՝ հացադուլ անող երիտասարդներն այս գործընթացը փորձում են քաղաքականացնել։
«Իմ անձնական կարծիքն է, որ այս երիտասարդներն ուղղորդվում են և որևէ ինքնաբուխ բան այլևս չկա»,- հավելեց նա՝ նշելով, որ այս ամենը հացադուլի ու դասադուլի մեծ ալիքի չի բերի։
Հարցին, թե ու՞մ կողմից չեն ուղղորդվում, Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ չգիտի։
Հիշեցնենք, որ հացադուլն ուղղված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տարկետման մասին դրույթների դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները վերսկսում են հացադուլը
- «Գործընթացը հիմա դրական հուն է մտել». ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման մասին
- Չորս ժամից ավելի տևած քննարկումն արդյունավետ էր և ստացված. Շարմազանով
- Տարկետման հարցի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը կլինի երկու շաբաթից
- Ուսանողները խորհրդարանին ներկայացրեցին իրենց երկու առաջարկները
- Բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է. փոխնախարար
- «Ստացվում է, որ սոցիալական գրավչությունն ապահովելով՝ մարդկանց այլ դաշտ ենք տեղափոխում». Դավիթ Պետրոսյան
- ԱԺ-ում մեկնարկեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին