Դավիթ Թորոսյան. 2017-ը լավ տարի էր հայկական բռնցքամարտի համար
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում ամփոփել է մրցաշրջան 2017-ի արդյունքները:
«Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ տարին շատ լավն էր հայկական բռնցքամարտի համար: Արդյունքները ցույց են տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Խոսքը միայն Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովի հաղթանակի և աշխարհի առաջնությունում բրոնզ նվաճելու մասին չէ: Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Արթուր Հովհաննիսյանը և Նարեկ Մանասյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: Մեր բռնցքամարտիկները մրցանակային տեղեր զբաղեցրին տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում նոյեմբերի սկզբին Լեհաստանում կայացած ներկայացուցչական մրցաշարում՝ երեք ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Այս հաջողությունների հետևում մեր ամբողջ թիմի մեծ աշխատանքն է:
Մարզչական ծրագրերս աշխատում են և արդյունքներ տալիս: Տղաները հաճույքով են մարզվում, որովհետև զգում են անհատական առաջընթացը: Անգամ այն մարզիկներին, որոնք ընդգրկված չեն հավաքականի կազմում, թույլատրել եմ հաճախել մարզումների: Դռները բաց են բոլորի առջև: Կարևորը ցանկությունն է և աճելու ձգտում»։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան