Զավեն Անդրիասյանը 12-րդ տեղը զբաղեցրել է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում
Դեկտեմբերի 16-ից 17-ը Կատովիցեում (Լեհաստան) անցկացվել է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 1187 շախմատիստ: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, զբաղեցրել է 12-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինը՝ 10 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Յան-Կշիշտոֆ Դուդան (Լեհաստան) և Պավել Պոնկրատովը (ՌԴ)՝ 9.5-ական միավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան