Կական հայտարարել է կարիերայի ավարտի մասին
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական հայտարարել է խաղային կարիերայի ավարտի մասին: 35-ամյա կիսապաշտպանը իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սան-Պաուլու»-ում, «Միլան»-ում, «Ռեալ»,-ում և «Օռլանդո սիթի»-ում:
Sports.ru-ն գրում է, որ ակումբային մակարդակում նա հաղթել է իտալական առաջնությունում, Իտալիայի գավաթում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթում և Միլանի ակումբային աշխարհի առաջնությունում, իսկ «Ռեալ»-ի հետ նվաճել է Իսպանիայի առաջնությունն ու գավաթը:
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 2002-ին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2005-ին և 2009-ին հաղթել է Կոնֆեդերացիայի գավաթում:
2007-ին կիսապաշտպանը նվաճել է «Ոսկե գնդակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան