ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություն ստացավ ընդլայնելու Եվրամիության հետ գործակցությունը և բարեփոխումներ իրականացնելու մի շարք ոլորտներում: Այսօր կայացած «Հայաստանը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև» քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Գերմանահայկան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը՝ հավելելով, որ համաձայնագիրը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը:
«Համաձայնագիրը ընդգրկում է ոլորտներ, որոնք կարևոր են ինչպես Հաաստանի, այնպես էլ Եվրամիության համար: Մեզ համար շատ կարևոր է քաղհասարակությունների միջև երկխոսությունը, կարևոր է, որ քաղհասարակությունն ավելի ինտենսիվերոն մասնակցի որոշումների կայացմանը: Դրան կնպաստի ԵՄ-ի հետ հանրային երկխոսությունը»,- ասաց նա:
Ալբերտ Վայլերի խոսքով, եվրոպական հարևանության քաղաքականությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Այս մասին, նրա հիշեցմամբ, բազմիցս հայտարարել է նաև Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը: «Յուարքանչյուր երկիր ինքը պետք էորոշի՝ ինչքան է ուզում մոտենալ ԵՄ-ին»,- ասաց եվրոպացի գործիչը:
Գերմանահայկան ֆորումի նախագահն ընդգծեց՝ գերմանացի ձեռնարկատերերը ակնկալում են, որ Հայաստանում կլինի ապահով տնտեական միջավայր՝ հարկային լավ պայամաններով: Նրա համոզմամբ, արտասհամնայն ներրումների համար Հայաստանում արդեն իսկ բարենպաստ մթմոլորտ է ձևավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին