Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը
Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվել է շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթել է Մալայզիայի թիմին և 12 միավորով զբաղեցրել չորրորդ տեղը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) և Իրանին (14), դարձել է Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցել է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ):
Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրել են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Հայաստանի շախմատիստները ինը խաղում տարել են վեց հաղթանակ՝ պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան