Սեբաստիան Կուրցը ստանձնեց Ավստրիայի կառավարության ղեկը
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն այսօր ընդունել է Դաշնային կանցլերի պաշտոնում Սեբաստյան Կուրցի և նրա կառավարության 13 նախարարների երդումը՝ առաջիկա հինգ տարիների համար: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն:
Նոր կառավարության երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հոֆբուրգ ամրոցում՝ նախագահական նստավայրում: Այսպիսով, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդը՝ երկրի նախկին արտգործնախարարը, դարձավ Եվրոպայում ամենաերիտասարդ կանցլերը. նա ընդամենը 31 տարեկան է: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչը շատ էր խոսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին:
Կուրցի կոալիցիոն կառավարությունը կազմված է իր պահպանողական «Ավստրիական ժողովրդական կուսակցություն»-ից և աջ ծայրահեղական «Ավստրիական ազատության կուսակցություն»-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին