Վիզաներ ստանալու գործընթացը հեշտացվել է, բայց միայն որոշ խավերի համար. ԱԺ պատգամավոր
ԵՄ երկրներ վիզաներ ստանալու գործընթացը հեշտացվել է, բայց միայն որոշ խավերի համար: «Հայաստանը որպես կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Վիզաների կենտրոններում անկարգ իրավիճակ է տիրում: Վճարման գումարը 60 եվրոյից իջավ 30 եվրոյի, բայց շատ ավելին են գանձում անհասկանալի ծառայությունների համար: Մարդկանց փաստաթղթերի վրա սկրեպ խփելու և սկրեպը կողքի դարակ դնելու համար մարդկանցից լրացուցիչ գումարներ են վերցնում: Նվաստացուցիչ ու անհարգալի վերաբերմունք են ցույց տալիս մարդկանց»,- ասաց պատգամավորը՝ նշելով որ սա ամենևին չի վկայում վիզաների ազատականացման մասին:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայանգրին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ եթե ՀՀ քաղաքացին չի դառնալու այս բարեփոխումների հիմնական շահառուն, եթե քաղաքացին այս առաջարկված բարեփոխումները չի համարելու իր համար կենսական, ապա կարելի է ասել, որ այս փաստաթուղթը մեռելածին է լինելու:
«Իշխանության մեր ներկայացուցիչներին բացարձակ դուր չի գալիս քաղաքական կամք ձևակերպումը. իրենք դա համարում են ռետրո, ժամանակավրեպ, բայց ես զուսպ լավատեսությամբ եմ վերաբերում համաձայնագրին: Կյանքի չի կոչվելու որևէ փոփոխություն, եթե բարեփոխումները իրականացնելու կոչված կառույցները շահագրգռված չլինեն կյանքի կոչել դրանք»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- Գերմանիան պետք է ստանձնի շոգեքարշի դերը ՀՀ եվրոպական իղձերի ճանապարհին. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
- ՀՀ Նախագահը ԵՄ հետ վիզաների ազատականացումը կանխատեսում է 2-3 տարի հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան