Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել էլէկտրոնային եղանակով. փոխնախարար
«Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել էլեկտրոնային եղանակով»,- ԱԺ-ում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական գործերով դատարան դիմելու համար:
Արթուր Հովհաննիսյանը շեշտեց, որ էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու առաջարկը եղել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանինը։
«Էլելտրոնային ստորագրության առկայության պարագայում անձը դատարան կարող է դիմել էլեկտրոնային եղանակով, ընդ որում ապացույցները կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում անհրաժեշտության դեպքում դատարան կբերի օրիգինալ փաստաթղթերը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նախագծով նաև դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել ԴԱՀԿ։
«Սա դուինգ բիզնեսի գործակցի վրա դրական կազդի, որովհետև մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնման համար այդ գործողությունները: Այսինքն՝ այլևս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք», - եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան