Ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի. Կոստանյան
«Օրենքի անհրաժեշտությունն ուղղակիորեն առերևույթ է»,- այսօր խորհրդարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ 2002 թվականին ՀՀ-ն վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որտեղ ֆիքսված է ցանկացած անձ պետք է հնարավորություն ունենա վիճարկել իր ձերբակալությունը դատական կարգով:
«Չնայած սրան՝ մինչև այսօր մենք այդ օրենքը չունեինք, մինչև հիմա անձը չի ունեցել հնարավորություն իր ձերբակալումը դատական կարգով վիճարկելու, հիմա ունենալու է: Սա ոչ միայն Սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխություն է, այլև կոնվենցիոն պարտավորություն է, որը ստանձնել ենք»,-ասաց նա:
Կոստանյանի խոսքով՝ օրենքում կան լուրջ խնդիրներ և այնպիսի դրույթներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունների կատարումը. «Եվ լավ է, որ հիմնական և հարակից զեկուցողները փաստեցին մի քանի հանգամանքներ։ Առաջին՝ անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչև իր ձերբակալման ժամկետ լրանալն ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա, դա կլինի 12 ժամում, թե 5 ժամում, հարցի այլ կողմն է, դա դեռ կքննարկենք»։
Երկրորդ հանգամանքը, Կոստանյանի ներկայացմամբ այն է, որ անձը ձերբակալելը վիճարկելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա բոլոր նյութերը, որի հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում այն կլինի ապրիորի և ոչ արդյունավետ:
«Երրորդ, որն ամենակարևոր հանգամանքն է, որ ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի, պետությունը պարտավոր է փոխհատուցել և այս նախագծով այդ հարցը պետք է կարգավորվի»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ապօրինի ձերբակալված անձանց վիճակագրություն կա՞, թե՞ ոչ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Չկա նման վիճակագրություն, որովհետև ձերբակալության վիճարկում դատական կարգով չի եղել: Այս օրենքի ընդունումով կստեղծենք դրա հիմքերը, կարծում եմ և վստահ եմ այս օրենքն անհրաժեշտ է ընդունել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան