Աշոտ Մելիքյան. Լրագրողների համար շատ բարդ տարի էր
«2017-ին հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողներն աշխատել են շատ բարդ ու լարված պայմաններում»,-լրագրողների հետ հանդիպմանն անցնող տարին ամփոփեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Դա պայմանավորված էր տարվա ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական, Երևանի ավագանու, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով:
«Ցավոք, այն արատավոր ավանդույթը, երբ Հայաստանում հասարակական, քաղաքական լարվածություն է նկատվում, ավելանում են հարձակումները, ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ: Այս տարին էլ բացառություն չեղավ»,-ասաց կոմիտեի ղեկավարը:
Նրանք հաշվել են, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ու բուն քվեարկության օրը ֆիզիկական բռնության 5 դեպք է տեղի ունեցել, 27 տարատեսական ճնշումների դեպքեր:
«Նույն միտումը շարունակվեց նաև Երևանի ավագանու ընտրություններում»,-նշեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին