Փաշիկ Ալավերդյան. Յուրաքանչյուր մրցումից առաջ մեր բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն
2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք պետք է $ 50 հազար վճարեն: Այս մասին, ինճպես կարդում ենք ՀԱՕԿ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Ինձ համար ցավալի է, որ պատիժ կրում են նաև այն ծանրորդները, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արգելված նյութերի հետ:
Մենք ստորագրել ենք նաև մի փաստաթուղթ, ըստ որի, յուրաքանչյուր մրցումից առաջ բոլոր ծանրորդները պետք է առնվազն երեք դոպինգ ստուգում անցնեն: Այս փաստաթուղթը վերաբերում է պատժված ինը ֆեդերացիաներին: Ես առաջինն եմ ստորագրել, քանի որ վստահ եմ մեր մարզիկների մաքրության վրա»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ Ալբանիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը կտրվի Մկրտիչ Մկրտչյանին, քանի որ վրացի մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել են արգելված նյութեր:
Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին (նա միաժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է)՝ իրենց աջակցելու և ֆեդերացիայի հոգսերն իրենց ուսերին վերցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան