Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել` կառավարության նախաձեռնությամբ:
Oրակարգում ներառված է 17 հարց, որոնց թվում՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը։
Օրինագծերի մեծ մասը երկրորդ ընթերցման են ներկայացված։