ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում դեկտեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահներն անդրադարձել են նաև համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին, համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին։ Բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու քննչական կոմիտեների միջև համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը