ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել. Աշոտյան
ՀՀ-ԵՄ համագործակցության անկյունաքային ընդհանրությունը Հայաստանի և Եվրոպայի քաղաքացիներ համար հանրային բարիք ստեղծելն է: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքում լոկ շահեր չեն դրված, այլ եվրոպական քաղաքակրթությանը հաղորդակից դառնալը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ Հայաստանի արտաքին օրակարգում առաջնային է մնում անվտանգության խնդիրը: Ըստ նրա՝ ուղղակի պետք է նայել քարտեզին և հասկանալ, որ մեր ապագայի խնդիրը շաղկապված է սեփական երկրում սեփական պետություն ունենալու ձգտման հետ:
«Այս համատեքստում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել: Այս տեսակետից Արցախյան հիմնախնդրի կարգավորման ՄԽ առաջադրված սկզբունքներն այլընտրանք չունեն»,- շեշտեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Վերջում Արմեն Աշոտյանը հայտնեց, որ «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համատեքստում Հայաստանն ակնկալում է եվրոպական ինստիտուտների շարունակական աջակցությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք նաև ԵՄ-ի ներգրավածությունը քաղհասարակության կայացման գործում»,-ամփոփեց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ, նոր էջ բացող փաստաթուղթ է. Արա Բաբլոյան
- Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան