Նախատեսում ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտել 2018-ի գարնանը. Կարեն Նազարյան
Հայկական կողմը սկսել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը և նախատեսում է այն ավարտել 2018-ի գարնանը՝ մեծապես ապավինելով ՀՀ ազգային ժողովի աջակցությանը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է անցնել նախատեսվող բոլոր ընթացակարգերը` Սահմանադրական դատարան և այլն:
Քննարկմանը ներկա «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին՝ հիշեցնելով, որ Եվրոպական խորհրդարանը որոշում էր կայացրել չճանաչված պետությունների հետ կրթական, մշակութային ոլորտներում համագործակցությունների մասին:
Պատգամավորը շեշտեց, որ թեև` հաճախ մենք դժգոհում ենք, որ մեր խորհրդարանի կայացրած որոշումներն ու օրենքները չեն կիրառվում, սակայն, նմանօրինակ խնդիրներ առկա են նաև եվրոպական պառլամենտում:
Զոհրաբյանը եվրոպացի գործընկերներին հորդորեց, որ քանի դեռ 2017 թվականը չի ավարտվել, փորձեն այս առումով ավելի գործնական լինել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ, նոր էջ բացող փաստաթուղթ է. Արա Բաբլոյան
- Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին