«Մամուլը ստել է». Նաղդալյանը՝ իրեն սպասարկած մեքենայի տուգանքները չվճարելու մասին
ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, որ ինքը չի վճարում նաև անձնական վարորդի երթևեկության կանոնների խախտման պատճառով գոյացած տուգանքները:
«Մամուլում ինչ որ վերաբերում է այդ թեմային, բոլորը ստել են»,- ասաց նա:
Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ ԱԺ նախագահին հայտնել է իր սնանկության մասին և ասել, որ չի կարող վճարել «ՎիվաՍել»-ի պարտքերը, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Այդ թեմաներով ինչ որ գրված է հիմարություն է բացարձակապես, և չի համապատասխանում իրականությանը»։
Լրագրողները պատգամավորից նաև հետաքրքրվեցին՝ այս պահին իր վարորդը շարունակո՞ւմ է մեքենա վարել. «Ոչ, նա չի շարունակում մեքենա վարել: Իմ վարորդն իր խնդիրներն ունի, իր խնդիրները լուծում է»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթևեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները:
Հարակից հրապարակումներ`
- Նաղդալյանը ինքը կվճարի
- Հերմինե Նաղդալյանի անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում. «Ժողովուրդ»
- Հերմինե Նաղդալյանը սննկացե՞լ է.«Ժամանակ»
- ԱԺ-ում ուսումնասիրվել են Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի վարձավճարին առնչվող խնդիրները
- Հեռախոսս փչացած է եղել, 3G-ն չի անջատվել, դրա համար էլ 2 միլիոն դրամի վճար է եկել. Հերմինե Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին