Պատգամավորները դժգոհ են արագ քննարկման ռեժիմից
«Մենք այստեղ վերակացուի դեր չպետք է ստանձնենք, բացակա պատգամավորների փոխարեն թող ոչ քվեարկեն, որ գրանցվեն։ Եթե այս պրոցեսը շարունակվեց, ուրեմն օրենսդրական գործունեությունը կթողենք, կզբաղվենք վերակացուական գործունեությամբ»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնակին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը տեղից բարձրաձայնեց. «Նիկոլ ջան, մի նեղվի»:
Վարման կարգով Հանրապետական խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնվեց Փաշինյանի ասածին՝ նշելով, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու խնդիր չկա։
Իր դժգոհությունն արտահայտեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ ասելով, որ կարճ ժամանակ է տրվում նման կարևորագույն օրենքների քննարկման համար։
Էդմոն Մարուքյանն էլ շարունակեց. «Կարծում եմ ԱԺ-ն բնականոն չի գործում, քանի որ տարեվերջին բերել ահմանադրական օրենքները նման քննարկման՝ սխալ է: Ազգային ժողովը կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները մեկ, երկու ամիս շուտ ուղարկեն, սենց ո՞նց լինի, պարոն Բաբլոյան ջան։ Երեկ Պետաիրավական հանձնաժողովը մինչև երեկոյան 7-ը նիստ է արել։ Ձեր լիազորությունների շրջանակում մի բան արեք, որ այս պրակտիկան չշարունակվի»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացավ գործընկերների դիտարկումներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան