«Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ խմբակցությունը չի քննարկել «Ելք»-ի առաջարկը՝ Արտակ Զեյնալյանին, որպես նախագահի թեկնածու, սատարելու վերաբերյալ։
Նա նաև նշել է, որ տեղյակ չէ՝ առաջարկը «Ելք»-ից գրավոր են ստացել, թե ոչ։ Սերգեյ Բագրատյանը նաև նշել է, որ տեսականորեն ոչինչ չի բացառվում, բայց պրագմատիկ տեսանկյունից ընդդիմության շանսերը մեծ չեն՝ անգամ միավորվելու պարագայում։
«Մենք հարգանքով ենք վերաբերում «Ելք»-ի առաջարկին՝ քննարկելու ենք նաև՝ մենք ինքներս առանձին թեկնածուի խնդիր դնելու ենք, թե՞ ոչ, ու որոշում ենք կայացնելու»,-հավելել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան