
Աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը ԵՏՄ-ի պահանջն է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելը։
Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում է Մաքսային միությունից և ԵՏՄ-ի պահանջն է, այլ այդ որոշման ամբողջ բացասական բեռը վերցնում է իր վրա։
Կառավարությունը լավ գիտի, որ հայ հասարակայնությունն առանց այն էլ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ի ՀՀ անդամակցությանը՝ հասկանալով, որ այն կործանարար է ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, այնպես էլ նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։