ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
Հայաստան-Եմ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Սաջադ Քարիմը:
«Այս պատմական նշանակության համաձայնագրի հիմքում մեր երկուստեք հավատարմությունն է ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, բարեխիղճ կառավարմանը և մարդու իրավունքների հարգմանը: Փաստաթղթի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո այն նոր շունչ կհաղորդի մեր քաղաքական երկխոսությանը և կընդլայնի տնտեսական համագործակցության շրջանակը»,- նշեց նա:
Սաջադ Քարիմի խոսքով, նոր համաձայնագիրը խոստումնալից շրջանակ է առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ ընձեռելու տեսանկյունից, այն ուղիներ է հարթում քաղաքացիների ազատ տեղաշարժի համար:
«Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Արևելյան գործընկերությունը բնավ ուղղված չէ մեր հարևաններին ստիպելու ընտրություն կատարել եվրոպական ուղու և այլ գործընկերությունների միջև: Հայաստանն առաջ է ընթանում՝ օգուտ քաղելով ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունից:
Աջակցության համար, սակայն, կան պայմաններ: Հայաստանը պետք է որոշակի գործողություններ կատարի, այն է՝ բավարարի սահմանված բարեփոխումները՝ պայքարի կոռուպցիայի դեմ, ապահովի լրատվամիջոցների ազատությունը»,- ասաց եվրոպացի պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարածաշրջանում լրացուցիչ կայունության գործոն կարող է լինել. Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հավակնոտ, նոր էջ բացող փաստաթուղթ է. Արա Բաբլոյան
- Մենք ուզում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայանագիրը վավերացվի մինչև 2019 թվականի հունիս. Արմեն Աշոտյան
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր. գերմանացի պատգամավոր
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց բավականին կարևոր ժամակաշրջանում. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը հրրաշալի հնարավորություններ ստացավ. Ալբերտ Վայլեր
- Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին