Ես Պորոշենկոյին գրել եմ՝ «Դուք ինձ ստորացրել եք». Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին NewsOne-ի եթերում պատմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին գրած նամակի բովանդակության մասին: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Քաղաքական գործիչը նշել է, որ այդ նամակի բովանդակությունը նման է իր մեկ այլ նամակի, որ գրել էր Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին՝ նրա հրաժարականից առաջ:
«Ես նրան գրել եմ. «Դուք ինձ ստորացրել եք: Դուք չեք կարող չիմանալ, որ ես Մոսկվայի գործակալ չեմ, բայց ես քեն չեմ պահում: Ձեր նկատմամբ ես ագրեսիվ մտադրություններ չունեմ: Այս իրավիճակից միայն Պուտինն է շահում, ես պատրաստ եմ երկխոսել»: Բայց՝ ինչի՞ մասին խոսենք: Այն մասին, ինչի վերաբերյալ խոսել ենք նախագահ Շևարդնաձեի հետ: Նրա հետ՝ իր նախագահության ժամկետի ավարտից մեկուկես տարի առաջ, ես խոսել եմ իր՝ իշխանությունից խաղաղ հեռանալու պայմանների մասին՝ առանց արյունահեղության, առանց ուժի գործադրման»,- ասել է նա:
Սաակաշվիլին նշել է, որ Պորոշենկոն իր նամակին պատասխանել է այն ժամանակ, երբ սկսել է խանգարել իրեն՝ ցույցի ժամանակ բեմահարթակ տեղադրելիս:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին Պորոշենկոյին առաջարկել է հանդիպել՝ տեսախցիկների ներկայությամբ
- Սաակաշվիլին ասել է, որ փողի կարիք ունի
- Սաակաշվիլին իրեն ռազմագերի է հռչակել