Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին
ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից:
Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն:
Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ հղումով:
Փոխանցման նվազագույն գումարը մեկ օրում կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 100 000 ռուբլի: Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագունը 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար), իսկ փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:
Փոխանցում կատարելու համար փոխանցողը պետք է այցելի սույն հղմամբ https://perevod.vtb24.ru, որն առկա է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում՝ նշել փոխանցման գումարը և փոխանցում ուղարկողի ու ստացողի քարտերի տվյալները: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը հաշվեգրվում է ևս ՌԴ ռուբլով՝ ՌԴ ռուբլու հաշվի առկայության դեպքում (ՎՏԲ-Հայաստան Բանկի գրեթե բոլոր քարտերն ունեն քատին կցված միաժամանակ 4 արժույթով հաշիվ՝ АМД, USD, EUR и RUB):
Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, արտերկրում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում հայկական մեծ սփյուռքի առկայությունը և փոխանցումների զգալի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում, դրամական փոխանցումների հարմարավետ ծառայությունների ներդրումը կարևոր է Բանկի մրցակացային դիրքի պահպանման համար: Նոր առաջարկի յուրահատկությունն այն է, որ ոչ փոխանցողը ոչ էլ ստացողը կարիք չունեն այցելելու Բանկի մասնաճյուղեր, իսկ փոխանցումներն ակնթարթային են և շուրջօրյա` պահանջելով նվազագույն տվյալներ:
Ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան