Վրաստանն իր օտարերկրացի հյուրերին կպարտադրի ապահովագրել մեքենաները
Հաջորդ տարվանից օտարերկրացիները ստիպված կլինեն մեքենաներն ապահովագրել, որպեսզի Վրաստանի տարածքով կարողանան տեղաշարժվել: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Այս ապահովագրությունը նախատեսված է օրենքով, որը երրորդ ընթերցմամբ հաստատել է Խորհրդարանը:
Արտասահմանում գրանցված ավտոմեքենայի տիրոջը կառաջարկեն տարեկան, ամսական և 15-օրյա փաթեթներ: Պարտադիր սակագնային փաթեթը սահմանում է ավտոբուսային (1Y-480) և մոտոցիկլետով փոխադրումների ապահովագրություն: Այս փոփոխության նախաձեռնողը պետական ապահովագրական վերահսկողության ծառայությունն է, որի ղեկավարի դիմումի համաձայն՝ առաջին փուլում փաթեթները կվաճառվեն մեկ միասնական փաթեթով՝ ընդհանուր դուստր կազմակերպության միջոցով:
Առաջին փուլի ընթացքում առանց ապահովագրության տեղաշարժվող տրանսպորտային միջոցների տուգանումից ստացված միջոցները15 ապահովագրական ընկերությունների միջև հավասարապես կբաշխվեն, իսկ հետագայում արդեն դեր կխաղա մրցակցային գործոնը: Ուղևորատար մեքենաների տուգանքը 100 լարի է, ավտոբուսինը՝ 200 լարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան