Կոռուպցիոն սխեմա կա երեխաների որդեգրման համակարգում. Թանդիլյան
ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
«Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարժեշտությունն առաջին հերթին բխում է Սահմանադրությունից, քանի որ նոր Սահմանադրությամբ ամրագրվել է ամուսնության ազատությանը, երեխաների իրավունքների, ծնողների իրավունքների ու պարտականություններին վերաբերող նոր կարգավորումներ և անհարժեշտություն է առաջացել համապատասխան օրենքում փոփոխություն կատարել:
Բացի այդ՝ միջազգային պարտավորությունների գծով մենք ունենք երեխաների պաշտպանության ու իրավունքների մասին և օտարերկրյա որդեգրումների վերաբերյալ կոնվենցիայից բխող պարտավորություններ»,- նշեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։
Նա նաև ասաց, որ որ 2008թ-ից կառավարությունը ներդրել է խնամատարության նոր ինստիտուտը, որի շրջանակներում նոր կարգավորումներ են բերվել:
«Փոփոխություն է նախատեսվում ծնողական իրավունքներից զրկելու և իրավունքներից սահմանափակելու կարգում: Հստակեցվել են ծնողական իրավունքից զրկելու անձանց շրջանակը: Ընկեցիկ երեխաների մասով, որպեսզի ընտանիքի վերամիավորում լինի, մենք ամրագրում ենք՝ երեք ամիս հետո կարող են երեխային որդեգրել, միայն այն պայմաններում, եթե ոստիկանությունը փնտրի և չգտնի ծնողներին։ Գործող կարգով կարող է մի ամուսինը որդեգրել, մյուսը՝ համաձայնություն տա, մինչդեռ այս նախագծով ամրագրում են, որ եթե գրանցված ամուսնությունն է, ուրեմն՝ երկու ամուսիների համաձայնության դեպքում կարող է որդեգրումը լինի: Ամրագրվել է որդեգրողի ընտանիքում խնամքի նկատմամբ վերահսկողությունը, նաև խնամատար ընտանիքի դեպքում վերահսկողությունը։ Ամրագրվել է երեխայի լավագույն շահ հասկացությունը, որն արդեն իսկ ամրագրել էին Երեխաների իրավունքի կոնվենցիայով, սակայն սահմանված չէր օրենսդրությամբ: Ընդլայնվել է սեփական կարծիք հայտնելու երեխայի ունակությունը, մասնավորապես եթե գործողի դեպքում 10 տարեկանից ավելիի դեպքում էր երեխայի կարծիքը հաշվի առնվում, նոր կարգավորմամբ՝ մինչև 10 տարեկանն է հաշվի առնվում նրա զարգացվածությանը համահունչ»,-մանրամասնեց Քրմոյանը։
Նա նշեց, որ նախագծով հստակեցվում է նաև ծնողական իրավունքից զրկելու հիմքերը, սահմանվում են ժամկետներ, երբ կարող են զրկել համապատասխան մանկական հաստատությունները. «Սահմանվել է շեմ՝ որդեգրողի և որդեգրվողի միջև 50 տարուց ավելի չի կարող լինել, որը նաև միջազգային ստանդարտ է։ Հստակեցվել է ազգանվան փոփոխման հետ հարաբերությունները։ Սահմանվել են նաև խնամատար ընտանիքների տեսակները: Դրանք այն ընտանիքներն են, որոնք համապատասխան կրթություն են ստացել, մասնագիտացված ընտանիքներ են, ովքեր հոգ են տանում երեխայի մասին կարճատև կամ երկարատև, կամ հատուկ կարիքներ ունեցողներին»։
Քրմոյանը տեղեկացրեց, որ խնամատարությունը նախկինում նախատեսված էր միայն ծնողական իրավունքից զրկված անձանց դեպքում, հիմա նաև փաստացի առանց ծնողական խնամքի դեպքում կարող է լինել, օրինակ ծնողը կարճ ժամանակում ազատազրկման վայրում է:
Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց. «Հիմանվորումներում նշված թվերի համաձայն, օրինակ՝ մեկ տարում 245 որգեդրման ցանկացողներ են եղել, իսկ որդեգրվել է 47 երեխա: Այսինքն՝ ընտ էության ցանկացողների 20 տոկոսն է երեխա որդեգրել: Դուք նաև հիմնավորումներում գրում եք որդեգրման տալ նրանց, ովքեր առավել կապահովեն երեխայի իրավունքները: Հիմա չափանիշները փոխելը լա՞վ է, թե վատ, ի՞նչ միտում կլինի, օրենքը դրան նպաստելու է, որ այս թվերը փոխվեն»,-հարցրեց նա:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, թե թվերը ներկայացվել են, որ դինամիկան պարզ լինի:
«Երեխան հնարավորինս պետք է դաստիարակվի ընտանիքում, այսիքն մանկատներից դուրս, և ամբողջ օրենքը միտված է դրան։ Մենք խնդիր ունենք, քանի որ գրացված 170 տեղացի և 80 օտարերկրացի որդեգրող ունենք, որոնք երեխա են ուզում, մինչդեռ համապատասխան հաստատություններում որդեգրման ենթակա երեխանի թիվը 250-ի է հասնում, բայց դեռևս ընդամենը 49 երեխայի որդեգրում է եղել, լավ չի, և խնդիրն է, որ այս կարգավորումները խնամատար ընտանիքի նպատակ ունենք, որ երեխաները մանկատներից տեղափոխենք ընտանիք»,- հավելեց փոխնախարարը։
Թանդիլյանն արձագանքեց, «Իրականությունն այն է, որ կա բացարձակ արհեստական խոչընդոտ, կոռուպցիոն սխեմա երեխաների որդեգրման համակարգում, սա պնդում եմ՝ ինքս առնչված լինելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան