Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Խորհուրդ ենք տալիս չգրանցվել GetContact համակարգում
ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։
Այն թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։
Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլատվություն է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։
«Խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չհայտնվեն բազայում։ GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով ու ջնջել այն»,-ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Ընտրողների անձնագրային տվյալների հրապարակումը հակասում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին»
- Yandex-ի երևանյան քարտեզներում այլևս չեն երևա մարդկանց անձնական տվյալները