Գումի շուկայում այսօր էլ են ձիու միս հայտնաբերել
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, այսօր Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Ա. և Գ. Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:
ԳՆ սննդամթերքի անվտանգությանպետական ծառայության հաղորդմամբ, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
«Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հայտնաբերվել է կասկածելի ծագման մսեղիք
- Անհայտ ծագման 880կգ միս՝ շուկայում. ՍԱՊԾ
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում