Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը բողոքի ակցիա կիրականացնեն. «Հայոց աշխարհ»
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, «Աջ ղեկ» նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել բողոքի ավտոերթ՝ կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի հետ։ Այս մասին «Հայոց աշխարհ»-ին հայտնել է «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ավտոերթին մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 400-450 վարորդ, բայց նախատեսվում է մինչև 100 մեքենայով երթ իրականացնել խցանումներ չառաջացնելու համար. «Չենք ցանկանում Ամանորի նախօրեին առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկությունն էլ ավելի ծանրաբեռնել։ Ուզում ենք արվարձաններից մեկից սկսել ավտոերթը, երևի Հարավարևմտյան թաղամասից, այստեղ բաց տարածությունները մեծ են։ Այդտեղից մենք շարժվելու ենք դեպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն։
Գևորգ Աճեմյանի խոսքով՝ իրենք պահանջելու են բացառել վերահաշվառման սահմանափակման դրույթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում