Դատական օրենսգիրքը, չի ընդունվել. Մարուքյանը ՀՀԿ-ին կեղծիքի մեջ է մեղադրում
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ ՀՀ դատական օրենսգիրքը չի ընդունվել կամ ընդունվել է կեղծիքով:
«Ի՞նչ է տեղի ունեցել: Քվեարկության ժամանակ ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը քվեարկել է և հետո հայտարարել է քարտուղարությանը, որ իր քվերակությունը հանում է, քանի որ ամբողջ ֆրակցիան չի մասնակցում: Շարմազանովն ասում է՝ չի հայտարարել, բայց Ազիզյանը հայտարարել է, «Ծառուկյան» խմբակցությունից էլ նոր ճշտեցի:
Եթե Արփինե Հովհաննիսյանի ձայնն էլ հաշվում են, 62 ձայն է լինում, հետևաբար Սահմանադրական օրնեքը՝ Դատական օրենսգիրքը, չի ընդունվել: Ամբողջ աշխարհի աչքի առաջ էս մարդիկ էստեղ կեղծիք են անում: Այսինքն ՝ խորհրդարանական երկիր և այլն, էդ ամեն ինչը հեքիաթ է, հիմա սաղ բացահայտվել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի խոսելու պահին դահլիճից դուրս եկավ նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Երբ լրագրողները վերջինիս ասացին, որ ՀՀԿ-ին կեղծիքի մեջ են մեղադրում, Աշոտյանը արձագանքեց. «Երեխեք ջան, թողեք աշխատեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան