Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել. ԵԽ պատգամավոր
Ի դեմս ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ ականատես ենք լինում, որ ՀՀ-ն ամբողջովին նոր բան է անում. լինելով ԵԱՏՄ անդամ՝ նա նոր հարաբերություններ է ձևավորում ԵՄ-ի հետ։ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Սաջադ Քարիմը:
«ՀՀ-ն սրանով ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել՝ որպես ինքնիշխան պետություն՝ հստակ ձևակերպված ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքները», - նշեց նա։
Քարիմի խոսքով, սակայն, հայ հանրության մոտ կա որոշակի ապատեղեկատվություն ԵՄ դերի վերաբերյալ։
«Դա չի օգնում ՀՀ քաղաքացիների շրջանում ԵՄ վերաբերյալ ավելի լավ ըմբռնում և ընկալում ձևավորել։ Մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք մեր դերը բացատրելու համար։ Հուսով ենք՝ ՀՀ իշխանությունները ևս դա կանեն», - հավելեց նա։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմային՝ եվրոպացի քաղաքական գործիչն ընդգծեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է անել ամեն ինչ՝ օգնելու հավուր պատշաճի հանգուցալուծել հակամարտությունը:
Ինչ վերաբերում է Արցախ այցելած անձանց սև ցուցակում ներառելու Ադրբեջանի պրակտիկային, Սաջադ Քարիմի խոսքով, ԵԽ պատգամավորներն ազատ են ցանկացած երկրում իրականացնել իրենց խորհրդարանական գործունեությունը:
«Երբ ԵԽ պատգամավորն այց է կատարում Արցախ, պետք է հստակորեն ասեն՝ ինչ կարգավիճակով են այցելում: Եթե ասում են, որ այցելում են ԵԽ անունից և ոչ թե որպես մասնավոր անձ, դա ևս կարող է անառողջ շփոթմունք առաջացնել: Մենք սրան էլ պետք է դեմ լինենք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է զգալի աշխատանք կատարել, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացվի. Սաջադ Քարիմ
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին