Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Բրիսթոլ
Հենրիխ Մխիթարյանը և Պոլ Պոգբան «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել են Բրիսթոլ սիթի: Այստեղ կկայանա Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղը: Այս մասին գրում է Manchester evening news-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 28-ամյա ֆուտբոլիսը վերջին 9 խաղերից 8-ը բաց է թողել: Մխիթարյանը հույս ունի վերջ դնել «Մանչեսթր Յունայթեդ»-ում իր մեկուսացմանն այն բանից հետո, երբ Մոուրինյոն ընգրկել է նրան առաջիկայում կայանալիք խաղի հայտացուցակում:
Աղբյուրը ենթադրում է, որ Մոուրինյոն պատրաստ հունվարին վաճառել Մխիթարյանին, հիշեցնելով, որ ֆուտբոլիստին հրապարակավ մեղադրել է վերջին հանդիպումներում խաղադաշտում անհետանալու համար:
Այնուհանդերձ, մարզիչը հաստատել է, որ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Աշտոն Գեյթում կայանալիք խաղին: Երբ նրան հարցրել են, հնարավո՞ր է, Մխիթարյանը խաղա Բրիսթոլի դեմ, նա պատասխանել է. «Նա կարող է: Ես մի քանի փոփոխություններ եմ կատարել այդ խաղի համար: Բրիսթոլն առաջնության լավագույն թիմերից մեկն է: Ինձ համար առաջնությունը 5 կամ 10 տարի առաջվանը չէ: Հիմա առաջնությանը բարձրորակ թիմեր են մասնակցում: Այդ պատճառով մենք պետք է լրջորեն պատրաստվենք խաղին: Ես պատրաստվում եմ մի քանի փոփոխություններ անել, հնարավոր է, որ Մխիթարյանն ընդգրկված լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է The Guardian-ի վարկածով
- Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի «Ինտեր»
- Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»
- Հենրիխ Մխիթարյանը հետևում է իր երկրպագուների սկսած ֆլեշմոբին
- Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում